5 ամսական հղի էր, որ ամուսնացանք. կիսուրս դեմ էր ինձ. տեսեք ինչ եղավ հարսանիքից հետո

Ես ու ամուսինս առաջադեմ հայացքներ ունենք և դա երբեք չենք թաքցրել: Մենք մի քանի տարի ընկերություն էինք անում ու դեռ պատրաստ չէինք ամուսնանալու: Միասին ճանապարհորդում էինք, կյանքը վայելում, մինչև պարզվեց որ երեխա ենք սպասում: Այդ լուրն ինձ համար սթրեսային էր: Դե երկուսով որոշեցին, որ ճիշտ կլինի, որ երեխան մեծանա ընտանիքում ու արդեն ժամանակն է ամուսնանալու: Մինչև բոլոր պատրաստությունները տեսանք, ահագին ժամանակ անցավ, ես արդեն հղիության 5-րդ ամսում էի:

Կիսուրս դեմ էր ինձ ու իր համար անընդունելի էր, որ իր տղան ամուսնանալու է ինձ հետ: Նա նաև շատ ծանր տարավ այն հանգամանքը, որ ես արդեն հղի եմ: Մի խոսքով ես այդ կնոջ սրտով չէի: Նա հարսանիքին մի կերպ էր եկել: Մի խոսքով հարսանիքին բոլորն արդեն տեսան իմ մեծ փորն ու հասկացան, որ շուտով երեխա ենք ունենալու ու սկսվեց քննարկումների շղթան: Բոլորը մոտենում ու սկեսուրիս հարցնում էին՝ արդյոք, ես հղի՞ եմ: Նա էլ գլուխը կախ պատասխանում էր՝ այո:

Այդ ամենը տեսնելով, ես շատ նեղվել էի, որովհետև պարզ երևում էր, որ բոլորը ուրախանալու փոխարեն քննարկում ու քննադատում են ինձ ու ամուսնուս: Հարսանիքից հետո ես հրաժարվեցի սկեսուրիս տուն գնալուց, քանի որ ինձ տհաճ էր, երբ տեսնում էի, որ իմ ներկայությունն անցանկալի է: Անցավ միքանի ամիս ու ծնվեց տղաս: Սեսուրս եկավ մեզ հյուր: Տեսավ երեխային, լաց եղավ, փաթաթվեց ինձ ու ներողություն խնդրեց: Հիմա նա հաճախ է մեր տուն հյուր գալիս՝ երեխային սիրելու, ես էլ երեխայի հետ գնում եմ նրանց հյուր, քանի որ շատ են ուրախանում: Երեխայի ծնունդը շատ բան փոխեց մեր կյանքում: