Տեսեք՝ ինչպես է իտալացի պատգամավորը շպրտում թուրքերի նվիրած շոկոլադը (Տեսանյութ)

Քաղաքական կարևոր համաշխարհային հարթակներում շարունակում են դատապարտել Թուրքիայի հարձակումը Սիրիայի վրա՝ թուրքերին մարդասպաններ անվանելով։ Եվրախորհրդարանում կայացած արտահերթ նիստի ընթացքում իտալացի պատգամավոր Անջելո Չիոկոն, Թուրքիային դատապարտող ելույթ ունենալիս, գետնին է նետել թուրք գործընկերների կողմից նվիրած շոկոլադների տուփը՝ վրան պատկերված Թուրքիայի դրոշով։

Չիոկոն, մասնավորապես, դատապարտել է Սիրիայի վրա հարձակումը։ «Ոչ եմ ասում այս Թուրքիային։ Ո՛չ մարդասպաններին ու ահաբեկիչներին աջակցողներին»,- գոչել է նա։

Ըստ կնքված հուշագրի՝ հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ին թուրք-սիրիական սահման կմտնեն ռուսական ռազմական ոստիկանությունն ու Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է 150 ժամվա մեջ դուրս հանեն քրդական խմբավորումները։

Միթե, պետք է Ցեղասպանությունը ճանաչելու համար նման գործողությունները կրկնվեին՝ սթափեցնելու համար միջազգային հանրությունը և ապացուցելու, որ թուրքը թուրք է մնում՝ անկախ կրած դիմակներից ու խոսքերից, վարվելակերպից ու ցուցամոլությունից։ Հուսանք՝ ամեն հարց կկարգավորվի իրավական ճանապարհով։