Տեգորս կնիկը եկավ ընգավ ոտերս որ օգնեմ հիմա էլ տեսեք ոնցա ուրանում, իմ սխալը չանեք հանկարծ

Մարդուս հետ օրուգիշեր աշխատում էինք, եր երեխուս համար ապահով կյանք ստեղծեինք։ Երկու ախպեր կպել էին մոր փեշից ու կողքից տեղ չէին գնում։ Ոչ էն մի տղեն գնաց առանձին ապրեր, ոչ էլ ես կարողացա մարդուս համոզեի։ Քանի հոգով լցվել էին իրար գլխի ու ապրում էին։ Ամբողջ օրը տեգորս ու դրա կնգա ձեներն էր տան մեջ։ Դրանց վայրենիները իրար միս էին ուտում, իրանք էլ իբր թե դաստիարակում էին։ Մրն ինչ էր, որ երեխեքը ինչ լինեին։ Աղջիկը էդ տարիքում մորից լիրբ էր արդեն։ Մերը վրեն գոռում էր, խոսում էր, ինքը մորից բարձր էր խոսում։ Քուր ու ախպեր բերանները ոնց պատահի բացում մոր ու հոր հետ խոսում էին։

Տեգրս էլ ամբողջ օրը աշխատում էր, որ վղին դրած կնգա պահանջները կատարեր։ Կնիկ ու աղջիկ մինչև վերջին կոպեկը ձեռից առնում էին, հետո էլ որ փող չէր ունենում հետը ոնց ասես, որ չէին վարվում։ Էնքան դրան քամեցին, ինչ ասես բերին գլխին, որ վերջը հիվանդանոց ընկավ։ Կնիկն էլ ամբողջ օրը կոկորդիլոսի արցունք էր թափում, նենց իբր թե շատա մտածում մարդու մասին, ամբողջ օրը օպերացիայի փող ճարելն էր դարդը։ Էնքան լացեց, մարդուս մոտ գնաց էկավ ասեց, որ ոչ մեկ չի համաձայնվում օգնի, որ մարդս էլ էկավ կպավ ինձ։ Էդ օձը գիտեր, որ երեխուս համալսարանի վարձի փողը կոպեկ֊կոպեկ հավաքել էի։ Իրա աչքով էր տեսել, թե ոնց էի երեխիս մի բանից զրկում, մեզ ամեն ինչից հետ էի պահում, որ էգուց մյուս օրը շիվարած չկանգնեի վարձի օրը։ Իրան թվումա, թե որ իրա պես կաֆեներում, օրը մի տեղ աղջկաս թևը մտած չեմ զվռնում, ուրեմն ես չէի ուզում, որ երեխես էդքանը տենար, ջահելություն աներ։ Նատեց մարդուս ականջին, որ մարդս էլ գար ու երեխուս վարձի թեման մոտս բարձրացներ։

Կպավ ինձ, ինչ ասես ասեց, ձեռիցս էդ փողը վերցրեց։ Բայց իմանաք, թե էդ անշնորհակալ այլանդակը հետո ինչա բերում գլխներիս։ Գնում մաչդուն ասումա, որ ախպերդ չկամեցավ քեզ մի բան, ձեռը կար, բայց պահեց, որ երեխու վրա ծախսեր։ Էդ էլ միամիտ մարդուս մոտ ախպերնա բերանը բացում ու կնգա ամեն ասածը հատիկ հատիկ պատմում։ Դրա նմանի հետ, որ ես եմ ապրում ոչ մեկի չեմ ցանկանա տենց մեկի հետ մի տան մեջ մի բան կիսի։