Մարդուս շատ եմ խանդում. խանդի հողի վրա երեկ տեսեք ինչ եմ արել. հավատս չի գալիս

Ամուսնուս համար գժվում եմ: Միշտ շատ եմ սիրել իրեն ու եմ եմ նենց արել, որ մենք սկսենց ընկերություն անել ու ամուսնանալ: Մի խոսքով նախաձեռնողը միշտ ես եմ եղել: Հիմա էլ եմ գժի պես սիրում իրան ու խանդում եմ ահավոր շատ: Ինքը գիտի դա ու շատ հանգիստ ա, քանի որ հասկանում ա, որ ինչ էլ անի, ես իրեն չեմ լքի: Ինքը միշտ եղել ա աղջիկների ուշադրության կենտրոնում, իրան բոլորը շատ են սիրում, շատ խարիզմատիկ ա ու դա ինձ հունից հանում ա:

Մեկ էլ որ տեսնում եմ ինչ որ աղջիկների հանդեպ հետաքրքրություն ա ցուցաբերում, գժվում եմ: Սկսում եմ կռվել հետը, հունից դուրս եմ գալիս, ինքն էլ ասում ա՝ ես ինչ անեմ, իրանք են իմ հետևից ընգնում, ես բան չեմ անում: Ու ես նեռվայնանում եմ, որ ես իրան էդքան խանդում եմ, իսկ ինքը ինձ միի գրամ չի խանդում: Դրա համար երեկ մի բան եմ արել, որ հավատս չի գալիս մինչև հիմա:

Գնացի խանութ, մի բուկետ վարդ առա, բերեցի տուն, բացիկ գրեցի, դրեցի վրեն, թե իբր ինչ որ տղամարդ ա ուղարկել ու սիրահարված ա ինձ: Սիրտս թրթռում էր, թե ինչ ա լինելու, երբ մարդս տուն գա: Եկավ, ծաղիկները տեսավ, բացիկը կարդաց ու գժվեց: Աչքերից կայծ էր թռնում: Ինձ բռնե ա, գոռում ա ու ասում ա, թե ով ա ես տղամարդը, ում հետ եմ խոսացել, ում հետ էմ կապվել ու տենց բաներ: Ես էլ ասում եմ չգիտեմ: Մի խոսքով իրան կորցրած դուրս եկավ տնից, որ գտնի թե որտեղից ու ով ա ուղարկեց էլ ծաղիկները: Երեկվանից սիրտս դող ա ընկել, վախենում եմ, որ կիմանա, որ ես եմ արել ու հացս ցամաք կուտեմ: Բայց դե մի կողմից էլ չեմ փոշմանում, թող ինքն էլ ինձ խանդի, մտածի, որ մենակ ինքը չի, ինձ կարան ուրիշերն էլ հավանեն: