Կինս ահավոր խանդոտա, ախր նենց չի որ ես էլ աջ ու ձախ դավածանում եմ, բայց ինքը մեկա դաժը երազի պատճառով կարա պատմություն սարքի գլխիս:
Ու հեչ էլ թող չասեն թե խանդը սիրելու նշանա, խանդը հիվանդությունա դառնում ու նեռվային դարձնում: Ես արդեն վախում եմ թե միամիտ ծանոթ աղջիկ տեսնեմ բարևեմ, հետս օրերով չի խոսա:
Բայց երեկ նենց պատմություն սարքեց, ամբողջ շենքում խայտառակ եղա: Հիմա սաղ հարևանությունը գիտի գիժ ենք: Պատճառն էլ ջրի տեսուչն էր, որ վայբերով գրել էր: Կինս էլ խանդի հողի վրա հեռախոսս չպրտեց 9-րդ հարկից ու դառավ մեծ պատմություն: Բա լավ հիմա ոնց անեմ, ուր տանեմ բուժվի, սենց որ մի քանի անգամ էլ հունից հանի գժանոց եմ ընգնելու: