Թուրք հայտնի երգչուհին բեմում հայերեն երգելիս չի կարողացել զսպել արցունքները․ «Դու մի արտասվիր» երգը լսե՛ք նրա կատարմամբ (Տեսանյութ)

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Մյունխենում կազմակերպված համերգի ժամանակ թուրք հայտնի երգչուհի Սեզեն Աքսուն կատարել է Ահմեդ Քայայի «Արտասվելիս» ստեղծագործությունը, որի երաժշտությունը գրել է Արա Դինքջյանը։

Կատարման վերջում Սեզեն Աքսուն իրեն չի կարողացել զսպել եւ արտասվել է եւ ասել. «Մարդկանց սիրեք մարդ լինելու համար»։ Հանդիսատեսն իր հերթին պատասխանել է երգչուհուն՝ կատարելով երգչուհու «Դու մի արտասվիր» երգը։

Համերգի ժամանակ երգչուհին կատարել է նաեւ հայերեն եւ քրդերեն երգեր։

Հայերեն կատարումը դիտելու համար ուշադրություն դարձրեք 3:48 րոպեից:

Կարող եք կարդալ նաեւ Հայերեն երգեր կատարող թուրք երգչուհին հայտարարել է, որ բոլոր հայերն իր բարեկամներն են։