Զինվոր եմ. Մերոնք Ռուսաստան են, ոչ մեկ չունեմ ստեղ․ Էն օրը էկան, ասեցին` մարդ ա էկել մոտդ. Վայ, որ չտեսա` ով էր, աշխարհով մեկ էղա. Իսկական հրաշք էր էս

Զինվորական ծառայությունն իմ կյանքի ամենաբարդ շրջանն է։ Ինչքան էլ որ շատ եմ սիրում հայրենիքս ու ամեն ինչի պատրաստ եմ դրա համար, մեկ է, բարդ է ընտանիքից ու տանից հեռու լինելը։

Եվ հատկապես իմ պարագայում, քանի որ իմ ծնողները գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, իսկ ես ցանկություն եմ հայտնել ծառայության անցնել Հայաստանում, իմ պարտքը տալ հայրենիքիս, հետո էլի վերադառնալ իրենց մոտ։

Մի խոսքով՝ Հայաստանում ինչքան էլ ուրախ եմ, որ ծառայությունս եմ անցնում, նույնքան էլ տխուր եմ, քանի որ արդեն մի տարուց ավելի է՝ հորս ու մորս չեմ տեսել։

Էն օրը եկան, ասեցին՝ մոտդ մարդ ա եկել։ Նենց զարմացա, երբեք չէի սպասի, որ ինձ ինչ- որ մեկը կայցելի, քանի որ արդեն ասացի՝ ոչ մեկը չունեմ էստեղ։

Վազելով գնացի զորամասի դարպասների մոտ ու որ չտեսա՝ ով էր՝, աշխարհով մեկ եղա։ Պարզվեց՝ պապաս ա եկել Ռուսաստանից, որ ինձ տեսնի, կարոտն առնի։ Էնքան երջանիկ էի, որ իրեն վերջապես տենսում եմ։ Բայց էդ էլ քիչ էր, պապաս ասեց, որ մի քանի օրից մամաս էլ ա գալու Հայաստան ու մշտական բնակություն հաստատեն էստեղ։

Ահավոր երջանիկ եմ, խոսքեր չունեմ։ Իսկական հրաշք էր էս։