Քեֆի ժամանակ սկեսրայրս ասեց՝ գնա գրպանիցս դրամապանակս բեր, գնացի մտա գրպանը ու մի հատ նենց բան գտա, որ մարդուս հետ թողել փախել ենք ծնող կոչեցյալի տնից

Իմ ու ամուսնուս ընտանիքներով միջոցառման էինք մասնակցում։ Որոշել էիքն սկեսրայրիս 55 ամյակի միջոցառումը շատ լավը դարձնել ու մեր կարծիքով ամեն ինչ արել էինք այդպիսի օր կազմակերպելու համար։

Ամեն ինչ իրոք որ լավ էր ընթանում, մինչև այն պահը, երբ սկեսրայրս ինձ ուղարկեց իր գրպանից դրամապանակը բերելու։ Անկեղծ ասած՝ երբեք նման բան չէի արել, բայց դե քանի որ ծնունդն էր, ու նա պնդեց, որ հանկարծ վերարկուն չբերեմ, այլ միայն դրամապանակը վերցնեմ գրպանից, ստիպված եղա մտնել գրպանը։

Ուզում էի դրամապանակը հանել, մեկ էլ մի թուղթ ընկավ գրպանից, որի վրա գրված մի բառից ձեռքերս սկսեցին դողալ․ «Նվիրատվություն»։ Բացեցի թուղթը՝ անչափ մեծ վախ ունենալով։

Տենսեմ՝ սկեսրայրս իր ծննդյան օրով տարել ու տալիս է նվիրաբերել մեր միակ բնակարանը։ Ինչո՞ւ է այդպես արել, չեմ հասկանում, բայց այդ մասին շատ արագ ամուսնուս ասացի։

Վերջին քեֆն էր, մինչև այն վերջացավ, մենք արդեն ճամպրուկները հավաքել էինք, թողեցինք- փախանք։ Թող իրենց աղջիկն էլ իրենց պահի, տարիներ հետո փաստի առաջ ինչի՞ կանգնեինք։