Սկեսուրս երկու ուրիշ որդի ունի՝ բացի ամուսինս։ Բանն այն է, որ նրանք 15-18 տարով ավելի փոքր են, քան ամուսինս։ Դա էլ անհարմարություններ է առաջացնում ընտանիքում, քանի որ իմ՝ նրանց տւն գալով տան դրվածքն ու կարգերը բավականին փոփոխությունների էին ենթարկվել, ինչն էլ երեխաներին դուր չէր գալիս։
Սկեսուրս էլ, քանի որ ողջ օրը երեաներին թողնում է իմ խնամքին ու գնում է աշխատելու, թույլ է տվել, որ իր երեխաներին նկատողություն անեմ։ Միշտ ասում է՝ քո երեխաների պես վերաբերվիր, ինձ համար նորմալ է տեսնել, թե ինչպես ես նրանց նկատողություններ անում։
Այդպես մի քանի ամիս անցավ, և երբ սկեսուրս իմացավ, որ ցանկանում ենք երեխա ունենալ, դեմ կանգնեց՝ ասելով, որ դեռ իր երեխաներին պիտի մեծացնեմ և դեռ շատ շուտ է նման որոշումներ կայացնելու համար։
Ես էլ չդիմացա ու ասեցի․ «Եթե ինձ համար շուտ է, Ձեզ համար էլ շատ ուշ է եղել, քանի որ ուրիշի մեծացնելու հույսով երբեք երեխա չեն ունենում»։ Հստակ որոշել ենք՝ կտեղափոխվենք ու երեխա կունենանք, չէ» որ այդ մասին ենք այդքան երազում։