Սկեսուրս ու սկեսրայրս միշտ համերաշխ են ապրել իրար հետ, բայց էս վերջին շրջանում բոլորս էլ նկատում էինք, որ սկեսրայրս ահավոր տարօրինակ ա իրան պահում:
Սկեսուրիս զանգերին չէր պատասխանում, ուշ էր տուն գալիս, ահավոր անտարբեր էր ու տենց շարունակ:
Սկեսուրս կասկածում էր, որ սկեսրայրս դավաճանում ա իրան: Որոշեց հետևի ու էն ինչ պարզեց, շոկային էր բոլորի համար:
Պարզվում ա սկեսրայրս լուրջ առողջական խնդիրներ ունի ու դրա մասին ոչ մեկիս չի ասել, գնում ա մենակ հիվանդանոց, ինչ որ դեղորայք ու բուժումներ ա ստանում:
Հիմա շոկի մեջ ենք սաղս, չենք հասկանում, թե ինչի ա թաքցրել: Ասում ա, որ չէր ուզում մեզ վախացներ կամ անհանգստացներ, բայց դե տենց ոնց կլինի: Սկեսուրս էլ ահավոր նեղված ա էս ամեն ինչն իմանալուց հետո: Էրեկ ասեց ինձ՝ նենց վատ եմ զգում ինձ, ես էլ դրել եսիմ ինչեր էի մտածում, ամաչում եմ էլ: