Ուր գնում ենք բոլորը մտածում են, որ ամուսնուս սիրուհին եմ. տեսեք որն ա պատճառը

Ես ու ամուսինս երկար տարիներ է ամուսնացած ենք։ Շատ սիրով ու հարգանքով ենք միմյանց հետ։ Ճիշտ է, ունեցել ենք նաև շատ խնդիրներ ու վատ պահեր, բայց կարողացել ենք հաղթահարել։

Խնդիրն այն է, որ ուր գնում ենք, որտեղ որ մեզ չեն ճանաչում, բոլորը մտածում են, որ ոչ թե ամուսնուս կինն եմ, այլ՝ սիրուհին։ Ու պատճառն այն է, որ ես միշտ շատ ուրախ ու դրական եմ, բռնում եմ ամուսնուս ձեռքը, հասարակական վայրերում համբուրում եմ նրան, ու կարծես նոր սիրահարված լինենք։

Մարդիկ էլ սովոր չեն նման բաներ տեսնել։ Նրանք կածում են, որ կանայք միշտ պետք է լինեն խիստ, նամռոտ ու դժգոհ։ Երբ ես ամուսնուս ասում եմ փիսիկ, մուկիկ, կամ նման բաներ, բոլորը զարմացած մեզ են նայում։ Բայց դե ինչ անեմ, ես էլ տենց կին եմ, չեմ սիրում ամեն ինչ ծանրացնել ու բարդացնել։