Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում․ Պատժվում են իրենց արածների համար. ինչ է կատարվում այնտեղ

Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Վան նահանգի Թուշբա (Տուշպա) շրջանում գրանցվել է 3.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժն արձանագրվել է դեկտեմբերի 20-ին՝ ժամը 19։44-ի սահմաններում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 7 կմ խորության վրա։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։

Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի գնահատմամբ՝ երկրաշարժը եղել է 4 բալ։