Նորմալ խմել չգիտեմ, 1 բաժակից հետո ինձ կորցնում եմ. գնացել էի ընկերուհուս ծնողների հետ ծանոթանայի, խմեցի ու տեսեք ոնց եմ խայտառակ եղել

Ես առհասարակ խմելու հետ սեր չունեմ։ Հազարից մեկ, եսիմ էդ ինչ պետքա լինի, որ խմեմ։ Անգամ 1 բաժակը իմ համար շատա, հարբում եմ։ Նենց բաներ եմ անում, որ խայտառակ եմ լինում։

Կյանքիս կարևոր օրերից էր, պետքա գնայի սիրածս աղջկա ծնողների հետ ծանոթանալու։ Միակ վախս էն էր, որ հնարավորա խմեի ու ինչ-որ անիմաստ բան անեի։ Գնացինք, ծանոթացանք, ամեն ինչ նորմալ էր։ Լավ մթնոլորտ էր, մինչև որ եկավ սեղան նստելու ժամանակը։ Դե էլ ինչ փեսա, որ աներոջ հետ մի բաժակ չխմի։

Ինձ հավաքեցի, ասեցի կդիմանամ, հո էս մարդկանց մոտ խայտառակ չեմ լինելու։ Թարսի պես աներս էլ նենց էր պահում իրան, ոնց որ եթե չխմեցի հետը, ինձ աղջիկ չի տա։ Ստիպված ասեցի լավ մի բաժակ կխմեմ։ Խմեցի, կյանքիս ամենամեծ սխալն էր։ Խմելուց հետո մի քանի բան եմ հիշում ու վերջ։ Հետո արդեն հիշում եմ թե ոնց արթնացա ընկերուհուս սենյակում, մահճակալին պառկած։