Նոյեմբերի 29-ին հայտնի դարձավ այն մասին, որ մեծ դժբախտություն է տեղի ունեցել ռեփեր Սուպեր Սաքոյի ընտանիքում: 46 տարեկան հասակում մահացել է երգչի եղբայրը` Տիգրան Բալասանյանը:
Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները տեղի են ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
այսօր արդեն լրատվականները մանրամասներ տարածեցին երգչի եղբոր կյանքից անժամանակ հեռանալու մասին։ Նրանց տեղեկություններով` սիրված երգիչ Սուպեր Սաքոյի եղբայրը մահացել է ողբերգական ավտովթարի հետևանքով:
Անսպառ համբերություն ենք մաղթում Սուպեր Սաքոյին և նրա ընտանիքին։ Ցավակցում ենք՝ կատարված դժբախտության կապակցությամբ, որը կյանք է արժեցել։