Մարդս 7 տարիա խոպանա, ինչ անում էի հետ չէր գալիս. Գիտեք վերջը ո՞նց հետ բերեցի

Մարդս արդեն 7 տարիա ինչ գործա գտել Ռուսաստանում ու սկի տոներին Հայաստան չի գալիս: Գնալուց ասում էր գնամ տեղավորբեմ քեզ ու երեխեքին էլ տանեմ, մինչև կապը կտրել էր գոնե նոր տարուն գալիս էր վերջին մի քանի տարին էտ էլ չի գալիս:

Արդեն 4 տարիա դեմքը մենակ ինտերնետով ենք տենում, էն էլ հազարից մեկ: Ոնց համոզում էի հետ գա, չէր ստացվում, հենց գալու մասին էի խոսում ասում էր գործերս շատ լավա ուր գամ, էտ ժամանակ ասում էի դե որ լավա մենք գանք ըտեղ թե չէ սա ինչ ընտանիքի շնորհքա դու ըտեղ մենք ստեղ:

Ինչ անում էի Հայաստան գալու մասին չէր էլ մտածում, բայց նենց բան որոշեցի, որ էլ ճար չուներ ստիպված հետ եկավ: Ականջիս հասել էր, որ ընդեղ ինչ-որ կնոջ հետա կապնվել, դրա համար հետ չի գալիս, ես էլ բռնեցի ընկերուհուս խնդրեցի որ իմ համար մի կողծ տոմս սարքի համակարգչով, իբր թե տոմս եմ առել ու գնում եմ մոտը, տոմսի նկարն ուղարկեցի մարդուս լեղին ջուր էր դառել:

Ձևացրեց թե ինքը ավելի շուտա տոմս առել ու պատրաստվում էր անակնկալ աներ ինձ ու առանց զգուշացնելու գար: Այ տենց խաբելով բերեցի հետ, ստեղ էլ հեշտ էր արդեն պահելը, պայման էի դրել, եթե գնա պիտի բաժանվենք նոր գնա, դրան էլ համաձայն չէր: