Ամուսնությունից հետո ես ու մարդս ապրում ենք սկեսուրիս ու սկեսրայրիս հետ: Սկեսուրիս հետ ահավոր բարդ ա, մի կերպ եմ յոլա գնում, բայց աշխատում եմ շատ գլուխ չդնեմ հետը:
Մի քանի օր առաջ էլ մարդուս ծնունդն էր, ահակին բան էի սարքել, տոլմա էի փաթաթել, դե մենք էլ հյուրեր ունեինք: Նսստեղինք սեղան, մարդիկ սկսեցին օգտվել ուտելիքներից մեկ էլ սկեսուրս սաղի մոտ ֆռաց, ինձ ասեց՝ էս տոլմեն չէի՞ր կարում նորմալ փաթաթեիր, գլխարադ ես արել, դրել մի կողմ: Տեսքին նայում ես, ուտելդ չի գալիս:
Սաղ հյուրերը ֆռացին ու ինձ էին նայում, շշմել էին, որ սկեսուրս իրանց մոտ տենց ռեպլիկ արեց:
Էտ պահին բան չկարացի ասեմ, լացը տվեց վրես, թողեցի սեղանի մոտից գնացի, հետո հետևիցս մամաս, մեկ էլ մարդուս բարեկամներից էկան, հանգստացրեցին ինձ:
Որ հետ էկա, նստեցի, մարդս սաղի մոտ ասեց՝ տոլմեն կերանք, շատ համով էր: Ապրես դու:
Ըտեղ գոնե մի քիչ թեթևացա: