Ամուսնանալուց հետո ես ու սեկսուրս ապրում ենք նույն հարկի տակ ու իրա հետ ահավոր բարդ ա, ես որ մի կերպ եմ ուղղակի դիմանում: Ուզում ա, որ ամեն ինչ իրա ասածով ու ուզածով արվի, բայց դե տենց էլ չի լինում:
Էն օրը ձյուն էր գալիս, էրեխուս հագցրեցի սիրուն հանեց, որ համ ձյունը տենա, համ էլ մի քիչ խաղա, մաքուր օդ շնչի:
Որ տեսավ, մենակ տենայիք ինչ շան օյն հանեց գլխիս: Ասեց՝ ուղեղով ես մտածո՞ւմ, էս էրեխեն նոր ա լավացել, ուր ես հանել էտ սառնամանիքին դուրս, հետո էլ քաշեց էրեխուն ու լացելով տարավ տուն:
Լավ որ նոր ա լավացել, ուրեմն էտ էրեխեն իրավունք չունի՞ մաքուր օդ շնչի, կամ ես չեմ կարա՞ որոշեմ, թե ինչ անի իմ էրեխեն:
Չգիտեմ արդեն, սենց գնալով անհնար ա դառնում ամեն ինչ: