Հրասս տղուս կյանքը կերել ա. ասում եմ՝ տղա ջան, դրան թող, արի իրար հետ հանգիստ ապրենք, տեսեք ինչ ա ասում

Հարսիս տանել չեմ կարում: Տղուս կյանքը կերել ա: Ես դրան առաջին օրվանից չեմ սիրել ու հիա էլ չեմ սիրում: Տղուս ոչ մի աղջիկ արժանի չի, առավել ևս դրա նմանը: Էնքան արեց, որ տղուս վեկալեց գնաց առանձին ապրելու, ես մի կերպ դիմացա էդ հարվածին: Հիմա էլ հազարից մեկ ա գալիս իմ տուն, իրա լայաղին չեմ, չնայած ես իրան լավ էլ ասել եմ, որ կարա չգա իրա գալուն չեմ մնացել:

Երեկ տղես էր եկել, նեղված էր: Ասում ա՝ Գայանն ասում ա գնանք հանգստանալու, ես էլ փող չունեմ: Դրա համար սաղ օրը կռիվ ենք անում: Ինքն էլ գալիս ա ամբողջ օրն ասում ա՝ էս ընկերուհիս գնաց ստեղ, էն ընկերուհիս գնաց ընդեղ, ես եմ մենակ տանը նստած: Սաղ օրը մեր տան կռիվը էդ ա:

Նեղվեցի տղուս ասեցի՝ այ մարդ հերիք ա դրա նազն ու տուզը տանես հա: Դրան ուղարկի հոր տուն, դու էլ արի մեր տուն հանգիստ ապրենք իրար հետ: Քո համար նոր կին կգտնենք, գյուղից խելոք աղջիկ կբերենք, ոչ մի պահանջ չի դնի, հանգիստ կապրի: Տղես էլ ջղայնացավ, ասեց.

— Մամա գժվել ես դու լրիվ: Ինչե՞ր ես խոսում, հա հասկացանք, որ Գայանը պահանջկոտ ա, բայց դա չի նշանակում, որ ես ամեն մի բանի պատճառով պիտի բաժանվեմ ու նորից ամուսնանամ: Սրանից հետո տենց բաներ էլ չասես: