Հորս թայ բիձայա չի էլ ամաչում. նենց բաներա մտքով անցնում ու առանց ամաչելու բարձրաձայնումա

Անունս չեմ ուզում ասեմ, որ հանկարծ հարազատներս չիմանան։ 20 տարեկան աղջիկ եմ, դեռ սովորում եմ։ Ընկեր չունեմ, ու դեռ չեմ էլ պատրաստվում, ուզում եմ ուսումս ավարտեմ նոր։ Ճիշտա լիքը թեկնածուներ կան, բայց ուշադրություն չեմ դարձնում, ուղեղս դրանով չեմ լցնում։

Շաբաթ օր էր, բոլորս տանն էինք, երբ դուռը զանգեցին։ Դուռը ես բացեցի, մի անծանոթ տղամարդ էր, անունս տալով բարևեց ինձ, ես մտածեցի հեռու բարեկամներիցա, ու ես չեմ ճանաչում։ Ցավոք էդպես չէր, հարցրեց պապան տաննա՞, ես էլ պապային կանչեցի։ Էդ մարդն ասեց, որ հորս հետ լուրջ խոսելու բան ունի, դեե հայրս էլ ներս հրավիրեց։