Հարսս իմ աղջիկն ա, տղուցս շատ եմ սիրում․ Ամեն հարցով ինձ թև ու թիկունք ա․ Հիմա էլ, չեք հավատա, բայց տղուս հետ երկուսով կռված ենք․ Տեսեք՝ ինչ պատճառով

Կյանքում չէի պատկերացնի, որ միակ տղայիցս ավելի կսիրեմ ինչ-որ մեկին՝ նրա տարեկիցներից։ Բայց արի ու տես, որ հարսս բոլոր սահմանները հատեց ու ինձ ապացուցեց, որ հնարավոր է նաև այդպես։

Ճիշտ հասկացեք, ես հո իմ տղայից, իմ միակ որդուց չե՞մ հրաժարվել։ Պարզապես ավելի ու ավելի եմ հասկանում, թե ինչքան երանելի են այն ծնողներն, ովքեր ունեն աղջիկ երեխա։

Հարսիս միշտ ասում եմ՝ քեզ իմ տղայից շատ եմ սիրում, դու իմ աղջիկն ես, իմ թև ու թիկունքն ես։ Տղաս ավելի շատ դրսում է լինում, շատ հարցեր չի իմանում, իսկ հարսս միշտ պատրաստ կողքիս կանգնած է։

Հիմա էլ, գուցե չհավատաք, բայց երկուսով տղայիս հետ կռված ենք։ Բանն այն է, որ այն օրը երեկոյան տղաս հարսիս հետ շատ կոպիտ խոսեց, ես էլ չդիմացա ու պաշտպանեցի խեղճ էրեխուս։ Թող գնա, մտածի ու խելքը գլուխը հավաքի։

Ինչքան էլ որ իմ որդին է, ճշմարտություն գոյություն ունի։