Հարսս ասում ա՝ գերազանցիկ եմ եղել, բայց նայեք՝ տարրական խնդիրը ոնց ա լուծում․ 37 տարի ա՝ հաշվապահության մեջ եմ, սենց մաթեմատիկա ես տեսած չկամ

Հարսս շատ է սիրում խոսել այն մասին, թե իբր ինքը շատ խելացի աղջիկ է, իբր ամեն ինչ կարողանում է անել, իսկ առաջին դասարանի երեխային օգնելն էլ իր համար ընդհանրապես բարդ բան չէ։

Երբ մի քանի անգամ նկատել եմ որոշ սխալներ ու ասել նրան այդ մասին, նա մի պահ մտածել, հետո ասել է, որ երեխան է ինքնագլուխ գրել՝ չնայած, որ մի քանի րոպե շարունակ չէր կարողանում հասկանալ՝ ինչն է սխալ։

Ամեն դեպքում՝ պարտադիր չի բոլորը գերազանցիկ ու գերխելացի լինեն, բայց տարրական գիտելիքներ ունենալը պարտադիր պայման է։

Մի խոսքով՝ էն օրն էլ տեսնեմ, որ երեխայի վրա գոռում է, ասում, որ 3+4-ը հավասար է վեցի։

Անհնար էր լռելն ու չմիջամտելը։ Այ հարս ջան, ասում եմ, ես 37 տարի հաշվապահության մեջ եմ եղել, սենց մաթեմատիկա չեմ տեսել, էդ դու որտեղի՞ց հնարեցիր։

Իրեն էլի չկորցրեց ու ասաց, թե գլխացավ ունի ու ամեն ինչ իրար է խառնում։ Ի՞նչ ասես սենց մարդուն, անուղղելի է։