Չեմ հասկանում սրանք հարս են, թե պատուհաս։ Օգտվում են նրանից, որ համեստ կին եմ, չեմ ուզում տանը ավելորդ խոսակցություն լինի, իրանց սրտով եմ գնում, հելել նստել են գլխիս։ Հիմա էլ արդեն ուշա, որ մի բան ասում եմ, մի նկատողություն անում եմ չեն լսում, ու թոռներիս էլ իմ դեմ են տրամադրում։ Դե ես էլ առանց թոռներիս չեմ կարա, դրա համար ստիպված ինչ ասում են խելոք անում եմ։
Տուն հյուրա գալիս, չեն բարեհաճում գան մի հատ բարևեն, անունս գետնով են տալիս, ինձ խայտառակում են։ Մտնում են սենյակները սկսում հրամաններ տալ, մամա էս արա, մամա ջուր բեր, մամա երեխու շորերը փոխի, մամա ճաշ տաքացրու, մամա էս արա, էն արա։ Հոգնել եմ արդեն։ Ախր տղաներիս էլ վախենում եմ ասեմ, որ ասեմ դրանց մի բան կանեն, տենց էլ, որ լինի թոռներիս իմ դեմ կտրամադրեն։
Էս կյանքում իմ միակ ուրախությունը իմ թոռներն են, եթե ինձնից հեռվացան, իմ ապրելը էլ իմաստ չունի։ Էդ երկուսն էլ թույլ տեղս բռնել են ու ինձ օգտագործում են։ Ես դրանց հախից մենակ պիտի գամ, ի՞նչ խորհուրդ կտաք ժողովուրդ ջան, ի՞նչ անեմ։