Հարսանիքի էի գնացել ու շատ պատահաբար ընդեղ հանդիպեցի նախկին ընկերոջս, ով կնոջ հետ էր, կինն է հղի էր:
Հենց տեսա իրանցէրկուսին իրար հետ, ամբողջ ներաշխարհս խառնվեց իրար, որովհետ մինչև հիմա սիրում եմ իրան, ինքն էլ ոնց հասկացա ինձ ա սիրում: Կինն էլ շատ լավ ճանաչում էր ինձ ու հենց տեսավ, խառնվեց իրար:
Աշխատում էի իրանց մոտ չգնամ, պարելուց էլ մյուս կողմում պարեմ, բայց հենց տանգո միացրեցին, էկավ ու ինձ պարի հրացիրեց, հասկանո՞ւմ եք, կինն էլ ըտեղ նստած էր:
Վայ նենց վատ էի ինձ զգում, չգիտեի՝ ինչ անեի: Իրականում նենց հաճելի էր հտը պարելը, բայց միևնույն ժամանակ հասկանում էի, որ կնոջ համար ահավոր ա էտ ամեն ինչը տեսնելը, էն էլ էտ վիճակում:
Մեկ էլ տեսանք, որ կինը վատացել ա, արագ դուրս են տարել մաքուր օդի ու իրանք էլ հետ չէկան զալ, գնացին: Էլ չգիտեմ հիմա ոնց ա ու ինչ էղավ, բայց ինձ ահավոր մեղավոր ու վատ եմ զգում: