Հարսանիքիցս 1 օր չանցած թողել եմ ու հայդաս քաշել եմ հորս տուն. մարդս նենց պատուհասա բերել գլխիս

Ես էլ, ինչպես բոլոր աղջիկները, ողջ կյանքս երազել սպիտակ շորով մտնել եկեղեցի, ու մեծ հարսանիք անել։ Չնայած ընկերս հայտնվեց իմ կյանքում շատ պատահական, երբ ես անգամ մտադրություն չունեի ինչ-որ մեկի հետ շփվելու, կենտրոնացած էի աշխատանքիս վրա։

Միանգամից ստիպեց սիրահարվել։ Ես շատ մարդկանց եմ ճանաչել, բայց ոչ ոք իր նման չի եղել։

Իր կողքին ինձ հանգիստ էի զգում, ապահով, պաշտպանված, չէի վախենում ոչնչից ու ոչ ոքից։

Մինչև ականջներիս ծայրը սիրահարված էի ու երևի հենց էդ պատճառով էլ շատ բաներ չէի նկատում, կամ էլ չէի ցանկանում նկատել։

Վերջապես եկավ, երանելի ու ամենասպասված օրը, մեր հարսանիքը։ Ամեն ինչ կազմակերպված էր մեր սրտով, բոլոր հյուրերը մեզ հարազատ մարդիկ էին, ամեն ինչ արել էինք, որ բոլորն իրենց լավ զգան։

Անբացատրելի լավ անցավ հարսանիքը, սպասվածից 100անգամ լավ։ Ես ամենաերջանիկն էի, բայց չէի էլ պատկերացնում, որ հաջորդ առավոտ կյանքս կործանվելու է։