Հարսանիքիս օրը նախկին նշանածս էր գրել ու խնդրում էր, որ չամուսնանամ, որ սիրում ա ինձ. սաղ ներաշխարհս խառնվեց իրար, որովհետև ես էլ իրան եմ սիրում. տեսեք՝ ինչ որոշում կայացրեցի

Տարիներ շարունակ մի տղայի էի սիրում գժի պես, հետո նշանվեցինք, բայց քանի որ ինքն ավելի շատ իրա մոր ասածներով էր անում ու իրան էր լսում, էտ ամեն ինչը տարավ նրան, որ մենք բաժանվենք:

Բաժանվեցինք, անցավ որոշ ժամանակ ու ուրիշի հետ սկսեցի ընկերություն անել, ամեն բան լուրջ էր ու վերջապես հասավ ամուսնության օրը: Հենց էտ օրը առավոտ նամակ ստացա նախկին նշանածիցս ու ամբողջ ներաշխարհս խառնվեց իրար: Գրել էր, որ չամուսնանամ, որ սիրում ա ինձ ու եթե ամուսնանամ, համ ինձ կկործանեմ, համ էլ իրան:

Նենց վատ վիճակում էի հայտնվել, որովհետև ես էլ հլը իրան էի սիրում: Մի պահ մտքովս անցավ, որ չամուսնանամ, հետ գնամ իրա մոտ, բայց հետո ուշքի բերեցի ինձ:

Էս տղեն ինձ շատ ա սիրում ու ամեն բան անում ա իմ համար, ես իրա հետ չէի կարա տենց դաժան վարվեի:

Վերջը որոշեցի ամուսնանամ ու հոգուս խորքում հուսով եմ, որ մի օր անմնոցորդ կսիեմ ամուսնուս նենց, ոնց նախկին նշանածիս էի սիրում: