Կեսրարս լրիվ հնադարյանա, սաղ աշխարհը առաջա գնում, ինքը հետ. տեսեք ինչ աբսուրդ բաներա ինձ ստիպում

Մինչև ամուսնանալս ասում էի ամուսնու ծնողների հետ ապրելը լավա, լիքը հարցերում օգնում են, մեծի խորհուրդ են տալիս, իրենց հետ ավելի լավա։ Բայց հիմա եմ հասկանում, որ շատ եմ սխալվել։

Սկեսուրս շատ լավ կինա, զարմանում եմ էսքան ժամանակ, ոնցա սկեսրայրիս դիմացել ու դիմանում։ Սկզբում լավ տպավորություն էին թողել, բայց ոնց ասում են առաջին տեսքը խափուսիկա, ու դա շաատ ճիշտա։

Էդ տանը ոնց որ բանակում ծառայության մեջ լինեմ։ Առավոտյան պետքա ժամը 7-ից արթնանամ, հաց սարքեմ, տները հավաքեմ, ամեն ինչ պատրաստեմ, մինչև սկեսրայրիս արթնանալը։ Երբ ուզում առանց դուռը թակելու մտնումա մեր սենյակ, սկեսուրս լիներ, հլը մի տեղ հա, բայց ասա մեծ մարդ ես մի քիչ ամոթ ունեցի։

Իր հանդեպ ավելի ուշադիր եմ, քան ամուսնուս։ Ուզում էի աշխատեի, ասեց եթե աշխատելու ես, աշխատավարձիդ կեսը իմնա։ Ահավորը էս չի է ախր, ահավորն էնա, որ ամուսինս էս ամենը լուռ լսումա, ու ոչ մի արձագանք չի տալիս։