Էրեկ էս կնիկը գոռալով բարձրացավ մարշրուտկա ու սենց պատմություն սարքեց․ Շփոթմունքից ու նեղվածությունից սխալ կանգառում իջա ու սկսեցի բարձր լացել․ Ես ի՞նչ էի արել ախր, իմ համար նստած էի

Ամանորյա վազվզոցից բացի նաև գործերս են շատացել, իրար գլխի լցվել, դրա համար էլ էսքան հոգնած վիճակում եմ։ Էլ չեմ խոսում բոլոր այն հանդիպումների ու ինձ սպասող գործերի մասին, որոնք հնարավորության դեպքում հետաձգել եմ՝ տեղափոխելով Ամանորից հետո։

Բայց ծանր աշխատանքի եմ լինում ու շատ եմ հոգնում։ Էնքան, որ աղջիկ հալովս հոգնած, ավտոբուսի մեջ աչքս կպցնելով հազիվ տուն եմ հասնում։

Բայց էրեկ չհանգստացա, այլ ընդհակառակը՝ շատ նեղված գնացի տուն։ Հիմա պատմեմ, թե ինչու։

Ուրեմն՝ նստած քնել էի, մեկ էլ մի կնոջ բղավոցից։ Բարձրանում էր արդեն լիքը երթուղային ու գոռում, որ իրեն տեղ զիջեն։ Երբ որ բոլորը նստած մնացին, սա ինձ հրելով արթնացրեց՝ ասելով․

-Գոնե դու տեղիցդ շարժվիր, այ քնած անշնորհք։

Նենց վատ զգացի, էդ կինը չգիտեր, թե ինչքան հոգնած եմ ես, ինչքան նեղվեցի իր էդ խոսքերից։ Հուզմունքս զսպել չկարողանալով՝ իջել եմ ավտոբուսից մի քանի կանգառ շուտ, նստել կանգառում ու լացել։ Հետո եմ մտածում՝ ի՞նչ էի արել ախր, իմ համար նստած էի։