Երկու աղջիկ ունեմ. մեկին աշխարհի չափ սիրում եմ, մյուսին չեմ կարում սիրեմ ու դա ունի իրա պատճառները, ահավոր տանջվում եմ

Երկու աղջիկ ունեմ; Մեկի հետ ունեմ շատ լավ հարաբերություններ ու նրան շատ սիրում եմ, մյուսին չեմ կարողանում սիրել։ Գիտեմ, որ վատ մայր եմ, գիտեմ, որ հեսա բոլորը գրելու են, թե ես մայր կոչվելու իրավունք չունեմ, թե ես անսիրտ եմ, բայց ես չեմ կարողանում ինձ կառավարել, ես տանջվում եմ էս ամեն ինչի մեջ։

Առաջին աղջիկս որ ծնվեց, շատ երջանիկ էի, շատ սպասված երեխա էր։ Հետո սկսեցին ամուսնուս հետ խնդիրները, ընդհուպ մինչև ծեծ, ջարդ ու հասել էինք բաժանության, երբ իմացա, որ հղի եմ։ Դրանից հետո չկարողացանք բաժանվել, եսստիպված մնացի ու շարունակեցի ապրել էդ դժոխքի մեջ։ Ու սկսեցի ամեն ինչում մեղադրել դեռ չծնված երեխային։ Հետո ծնվեց նա ու ես այդպես էլ չկարողացա սիրել նրան՝ քանի որբ ամեն ինչում նրան էի մեղադրում։

Բոլորն էին զգում, որ երեխաներիս մեջ տարբերություն եմ դնում, որ մեկին սիրում եմ, մյուսին՝ ոչ, ինձ ամոթանք էին տալսի, բայց ես չէի կարողանում ներել իմ երեխային, որ իր պատճառով ես չկարողացա բաժանվել, մնացի ու ավելի դժբախտացա։

Հիմա իրենք մեծ են, իրար հետ շատ լավ հարաբերություններ ունեն, բայց աղջիկս ինձ չի ներում, որ իր համար լավ մայր չեմ եղել, ես էլ ինձ չեմ ներում։