Երկար տարիների համատեղ կյանքից հետո ամուսինս ինձ թողեց ու գնաց սիրուհու մոտ. տեսեք ինչ արեցի ես

Ես ինձ ուրախ ու երջանիկ մարդ եմ համարում: Միշտ ուրախ ու դրական եմ եղել՝ անկախ իմ կյանքում եղած դժվարություններից ու խնդիրներից: Հիմա էլ շատ խնդիրներ ունեմ, բայց շարունակում եմ ապրել և վայելել կյանքը: Երկար տարիների համատեղ կյանքից հետո ամուսինս թողեց ինձ ու գնաց սիրուհու մոտ: Ես այդպես էլ չհասկացա պատճառը, իհարկե շատ նեղվել ու լացել եմ, որովհետև նրան շատ սիրում էի, բայց դա ամուսնուս ընտրությունն էր:

Երեխաներս փորձում էին ինձ ուժ տալ, անել ամեն բան, որ ես ինձ մենակ չզգամ, սկզբում շատ դժվար էչ, բայց հետո ես դուրս եկա այդ դժվար իրավիճակի միջից ու շարունակեցի ապրել: Բոլորը կարծում էին, որ ես դառնալու եմ տխուր ու չարացած, բայց ես նման բան չարեցի ու չվնասեցի ինձ: Ես սկսեցի ավելի լիարժեք կյանքով ապրել ու գնահատել այն մարդկանց, որոնք իրականում իմ կողքին են:

Սկսեցի ավելի շատ ճամփորդել, ընկերներիս հետ ժամանակ անցկացնել, դուրս գալ զբոսնել, գնալ այն վայրերը, որոնք միշտ ցանկացել եմ այցելել: Որոշ ժամանակ անց ամուսինս հետ վերադարձավ ու խնդրեց, որ իրեն հետ ընդունեմ, բայց ես կտրուկ մերժեցի ասելով, որ նա իր որոշումն արդեն վաղուց կայացրել է ու ես չեմ ցանկանում նրան հետ ընդունել: