Բոլորն ասում են, որ ամուսնուցս բաժանվեմ, բայց ես էդ քայլին չեմ գնում. պատճառը տեսեք որն ա

Ես երկար տարիներ է, ինչ ամուսնացած եմ: Ունեմ երեխաներ, որոնց շատ եմ սիրում ու վերջին տարիներին հենց նրանց համար եմ ապրում ամուսնուս հետ: Սկզբում իմ ու ամուսնուս հարաբերությունները շատ լավ էին, բայց տարիներ առաջ ամեն ինչ փոխվեց, երբ ամուսինս սկսեց վտանգավոր սովորություններ ձեռք բերել, որոնք քայքայեցին մեզ ու մեր ընտանիքը:

Շուրջս բոլորն ինձ համոզում են, որ բաժանվեմ ամուսնուցս ու ասում են, որ նա մի օր իմ գլխին էլ է փորձանք բերելու, բայց ես ուզում եմ հավատալ, որ նա այնքան մարդկային կլինի, որ զերծ կմնա ընտանիքը շահարկելուց: Ամուսինս խադրույքներ է անում, սկզբում դրանք շատ քիչ էին, հետո դարձան ահռելի գումարներ: Մի քանի անգամ խոշոր գումարներ կրելուց հետո նա ոգևորվեց ու սկսեց ինչ ունենք չոնենք խաղալ ու ստացվեց այնպես, որ հիմա էլ ոչինչ չունենք:

Մենք ոչ տուն ունենք, ոչ ավտո, ոչ ոսկեղեն, ոչ էլ թանկարժեք որևէ իր: Մենք ոչինչ չունենք: Ծնողներս ու ընկերներս ինձ անդադար ասում են, որ քանի ուշ չէ հավաքեմ իրերս ու հեռանամ երեխաներիս հետ, բայց ամուսինս ասում է, որ ինքը կփոխվի, որ այլևս չի խաղա, որ ամեն ինչ նորից լավ կլինի ու ես չգիտեմ ինչ անել: