Բալե՛ս, կներես․ Աղջկաս վարքի համար չէի ընդունում, ասել էի՝ մայր չունես, բայց էն օրը դուռը ծեծեց ու էս տետրը տվեց ինձ․ Կարդալուց հետո հետևից վազել, գրկել ու էնքան եմ լացել․ Իմ էրեխեն ա, ո՞նց չընդունեմ

Աղջկաս տեսքից երևում է, թե ինչպիսի վարքագիծ ունի։ Այդ ամենը տեսնելով՝ ես երբեք ու երբեք չէի ընդունում նրան՝ պնդելով,․ որ փոխի վարքն ու տուն վերադառնա։

Ես էլ որպես մայր ամեն ինչ կանեի նրա համար այնպես, ինչպես առաջ էր։ Ի՞նչ կա որ, բոլորն էլ սխալվում են, քաջություն պիտի ունենաս սխալդ ընդւոնելու և կյաքնդ շարունակելու։

Էդպես նա անընդհատ նույն տեսքով գալիս էր ինչ-որ ակումբում իր աշխատանքից, իսկ ես էլ ասում էի՝ իմ աղջիկը չես, գնա, հեռացիր ու երբ խելքդ գլուխդ կհավաքես, էդ ժամանակ մենակ կգաս։

Տնից դուրս էի հանել, երբ մի հերթական օր էլ եկավ, դուռը ծեծեց։ Դժգոհ բացեցի դուռն ու ապշեցի։ Ասաց․

-Ես ներս չեմ գալու, միայն այս նոթատետրս թողնեմ քեզ ու գնամ։

Վերցրի, դուռը երեսին փակեցի։ Գնացի հյուրասենյակում նստեցի ու կարդացի։

Գրված էր, թե ինչ դժվարությունների միջով է անցնում ու անցել, թե ինչքան ցավ ու տառապանք է տեսել, ինչպես են իրեն դուրս հանել իր նորմալ աշխատանքից։

Վերջում էլ գրել էր, որ էդ ամենը չէր լինի, եթե մայրը միշտ աջակցեր իրեն, ոչ թե դուրս վռնդեր տնից։

Հետևից վազել եմ, գրկել ու լացե;ով բերել տուն։

Բաե՛ս, կներես ինձ, երևի լավ ծնող չեմ եղել քո համար։