Անաբուռ հարսիս ասի՝ գնա Սիրանից մեր զակատը բեր տարելա ու չի ուզում հետ տա, ինքն էլ միանգամից տեղից գնաց ու կորավ, գնացի հետևից ու նենց բանի վրա եմ բռնացրել, որ տղես հանեց լարեց տնից

Հարսիս հենց սկզբից էլ չէի հավանել, գիտեի որ դա մի քոքված տիպն էր լինելու։ Բախտը բերել էր իմ տեղովոսկի տղուն ճարել էր, էլ ինչի՞ պիտի ձեռից բաց թողներ։ Տղես էլ միամիտ, չի հասկացել ումա որպես կնիկ տուն բերում։ Ոչ տեսքն էր դրա մի բան, ոչ բառապաշարը, խելքը։ Մարդու հետ սկի կարգին, շնորհքին շպվելու ձև չուներ։ Հասարակ կուլտուրայից էլ զուրկ էր։ Տունս մարդ էր գալիս, փոխանակ ընդուներ, պատվեր, գնում մտնում էր սենյակը, լայաղ չէր էլ անում մի հատ կոֆե էլ դներ դեմներս։ Մեռա սաղ բարեկամությանս մոտ դրան հիվանդ հանելով, որ չասեին թե անունով էլ հարս էի տունս բերել։ Անբան հուռին ինձ օրինակ էր լրիվ դա։ Չէր էլ ղմշում իրա ու մարդի համար էլ մի բան սարքեի, ես որ սարքեի կուտեին, որ չէ պատվիրել հա կար ու կար։

Ոնց որ էդ փողերը ջուրն էր բերում, որ էդ ձևով քամուն էր տալիս։ Տան կնգա շնորհք սկի չկար դրա վրա, զոռով էի տեղից հանում, որ իրան շարժեր մի գործով օգներ։ Առավոտ շուտ իջնում էի շուկա, ծանր տոպրակներով բարձրանում էի տուն, դա հլը քնած էր։ Մի օր էլ զգուշացրի, ասեցի զարթնի ամեն ինչ պատրաստի, գնում եմ ապրանք բերեմ մի բան փակենք։ Զարմացա էլ, եկել էի ամեն ինչ արել, դրել էր։ Տեսա զակատս տեղը չի, հիշեցի, որ մի երկու օր առաջ հարևանին էի տվել։ Ուղարկեցի դրան, որ բերի։ Բայց գնաց ու ինչքան ժամանակա չկար, ջղայնացա հետևից իջա, մտքովս ինչ ասես որ անցնում էլ էր։ Դրանց դուռն էլ բաց էր, առաջ գնացի տենամ սա հարևանի ջահել, ազաբ տղի հետ կանգնել լեզուա թրջում։

Կախվել դրա վզից, խունջիկ մունջիկա գալիս։ Որ մտա սրանք վեր թռան, խառնվեց ու վազեց հետևիցս կակազելով ուզումա կաշին փրկի։ Ես էլ իրիկունը սաղ տղիս մոտ պատմեցի, նենց ասեցի, որ էլ չկարացավ սուտ հորիներ տղիս երկրորդ անգամ մատների վրա ֆռացներ։ Առավոտ շուտ առանց շորեր հավաքելու ռադը քաշեց տնիցս էդ այլանդակը։