Մի քանի օր առաջ ենք ամուսնացել: Մեծ հարսանիք արեցինք ու հետո էկանք սկեսուրենցս տուն, սկսեցինք ստեղ ապրել: Դե քանի որ ֆինանասական բավարար միջոցներ չունենք, դրա համար էլ սկեսուրենցս հետ միաիսն ենք ապրելու:
Հենց հարսանքի հաջորդ օրն առավոտ սկեսուրս դուռը առանց ծեծելու բացեց ու ներս էկավ, ասեց՝ ուշ ա արդեն, ըստ ադաթների չի կարելի, որ հարսը հարսանիքի հաջորդ օրը շատ քնի, պետք ա շուտ արթնանա: Շատ քնելը լավ նշան չի:
Հիմա մի հատ ասեք ինձ էլի, էս նորմալ ա՞, ձեր հետ էլ ա՞ սենց բան էղել: Ահավոր ջղայնացել էի, բայց դե ասեցի գրեմ ստեղ, կարող ա էտ նորմալ ա ուղղակի ես չգիտեմ: