Աղջիկս մեր ցեղին խայտառակ արեց, տենց օյին որ ինքը դրեց մեր գլխին, նույնիսկ թշնամուս չեմ կամենա: Ամոթից չեմ կարողանում նույնիսկ խանութ իջնեմ, երենի եմ տալիս, որ մարդս չտեսավ էս խայտառակությունը: Երևի հենց հոր պակասից էլ տենց ազատ ու անկառավարելի դառավ:
Ամուսնուս սիրտը հանկարծակի կանգնեց ու ես շատ շուտ մնացի մենակ երկու երեխեքիս հետ: Տղես էլ ինձ ու քրոջը թողեց Հայաստանում, ինքը գնաց Ամերիկա կյանքը դասավորելու: Ես էլ երևի ընգա աշխատել տուն պահելու ու երեխուս ձեռիցս բաց թողեցի: Փեսայիս հետ որ ծանոթացա շատ էի ուրախացել, խելոք ու համեստ տղա էր երևում, շատ հարգանքով ու աշխատասեր: Իմանալով որ տանը տղամարդ չունենք, ամեն անգամ օգնում էր տղամարդու գործերն անում: Բայց փաստորեն ինքն ուղղակ իաղջկաս զոհ էր: Խեղճի հետ ամուսնացել էր, որ իրա անբարո վարքը պարտկեր:
Մի ամիս առաջ էլ մարդուն թողել էր ու սիրածի հետ փախել: Էդքանից հետո էլ փեսես եկավ իմ տուն, մտածում էի պիտի թքի երեսիս, էն էլ մի բան էլ ինքն էր ինձ հագստացում ու ասում որ աղջիկս իմ նման մորը արժանի չի: