Տղուս ու հարսիս ամուսնացրեցի. հաջորդ առավոտ ժամն արդեն 10-ն էր, բայց հարսս հլը քնած էր. տեսեք ես էլ ինչ արեցի. տղես էլ, հարսս էլ ահավոր նեղվել էին, բայց թող իմանան, որ ձևը սենց ա

Վերջապես տղուս ամուսնացրեցի 35 տարեկանում ու հասցեցի իրա մուրազին: Շատ էի նեղվում անկեղծ ասած, որ չի ամուսնանա ու տենց մենակ կման, բայց դե լավ էր, կարացինք մի աղջիկ ճարեինք:

Հարսանիք արեցինք ու հետո էկանք տուն: Հաջորդ օրը ժամը 10-ն էր արդեն, բայց հարսս հլը քնած էր, պատկերացնում ե՞ք: Բա որ 10-ն ա ժամը, ինքը քնած ա, բա տան գործերն ո՞վ պետք ա անի: Կարող ա՞ իրան բերել եմ, որ ես պետք ա անեմ:

Չդիմացա վերջը, գնացի, դուռը ծեծեցի էնքան, մինչև բացեն ու ասեմ հարսիս, որ իջնի ու ինձ օգնի:

Զգացի, որ ահավոր նեղվել էին տղես էլ, հարսս էլ, բայց թող սովորեն, որ ձևը տենց ա: Մինչև 10-ը քնելով հարց չի լուծվում: