Երազիս մերս եկավ ու հետո հղիացա, տեսեք ինչ էր ասում, որ հիշում եմ լացը տալիսա վրես

Հարևանուհիս շատ համեստ ու խելոք աղջիկա։ Ես ամբողջ օրը աշխատում եմ ու հարևանների հետ էլ տենց առանձնապես չեմ շփվում։ Իրա հետ էլ պատահական շենքի տակի խանութում եմ ծանոթացել, հետո իմացանք, որ մեր նոր հարևաններն են լինելու։ Մարդու հետ մի քանի ամիս առաջ են մեր շենք տեղափոխվել։ Ջահել զույգ չեն, երկուսն էլ երեսունհինգն անց կլինեն հաստատ, բայց երեխեն երկու տարեկանա։ Մի օր ինձ սուրճի էր հրավիրել։

Դեսից֊դենից խոսում էինք ու խոսքը հասավ երեխուն։ Դրա վրա մի բան հիշեց ու որոշեց մոտս անկեղծանա, պատմի, թե ոնցա էդ երեխուն ունեցել։ Ասեց, որ երկար տարիներա չէր հղիանում, սկեսուրն էլ ամն օր երեսով էր տալիս, որ իբր տղուն իրանից չէր բաժանում։ Ամեն տեղ գնում էին բուժվելու համար, ոչ մի խնդիր չէին գտնում։ Ուր ասես դիմել էին, որ մի չար գտնեին։ Մարդն ու մերն էլ կռիվ էին սարքել, որ երեխա որդեգրելու անուն էր տվել։

հետո էլ մարդու մոտ էին ուրիշ առողջական խնդիրներ առաջացել, ծանր վիրահատություն էր տարել ու իրա ասած հույսները լրիվ կտրել էին։ Արդեն որոշել էր մարդուց բաժանվեր, որովհետև սկեսուրի թեթև ձեռքով տունը ամբողջ օրը կռիվ էր լինում։ Իրա մաման էլ մի երկու տարի առաջ էր մահացել ու ասումա, որ էդ ժամանակ ամընդհատ երազին էր գալիս։ Ասումա մի անգամ էլ երազին ուրիշ ձևով էր տեսել՝ ինքը նեղված լացում էր, հեռվից մորնա տեսնում։ Մերը գալիսա, գրկումա աղջկան, ասումա թե գիտի ինչի համարա աղջկա սիրտը ցավումա, ինչիցա տենց տանջվում։

Գրկումա աղջկան ու մի տեղի անունա տալիս, ասումա, որ գնա էդ եկեղեցին ու էդտեղ աղոթք անի։ Էս աղջիկն էլ հենց զարթնումա, թե չէ մարդուն երազը պատմումա։ Քամի օր համոզումա ու մարդու հետ՝ մի երկու ամիս առաջ վիրահատված, գնում են Ղալթախչիի Սբ. Հովհաննեսը։ Մի քանի ամիս հետո էլ իմանում, որ հղիա ու աղջիկնա ծնվում։ Էդ, որ լսեցի, փշաքաղվել մնացել էի տեղս նստած։ Հետո էլ ասում են մի հավատա, հրաշքը ուրիշ էլ ո՞նցա լինում։