ԱՄՆ–ում բնակություն հաստատած դերասանուհի Գայանե Ասլամազյանը բավական ակտիվ է սոցցանցերում։ Նա հաճախ է հրապարակումներ անում՝ ցույց տալով իր կյանիք և գործունեությունից դրվագներ։
Հերթական հրապարակումը, սակայն, բավական ինտրիգային է։ Ինստագրամի իր պաշտոնական էջում դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել և անդրադարձել իր առողջական վիճակին։
«Վերջապես երեք ամիս անց բժիշկական կենտրոններ այցելելուց բացի այլ տեղ եկա։ Դեռ չեմ քայլում, բայց դա էլ կշտկվի»,– գրել է նա։
Ընկերներն ու երկրպագուները, գրառման և հրապարակված լուսանկարի մեկնաբանություններում առողջություն են մաղթել դերասանուհուն։
Մենք էլ մեր հերթին ենք առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթում սիրված դերասանուհուն։