Իմ աղջիկը միշտ բաց ու կարճ ա հագել, մազերը, մակյաժը միշտ տարբերվել ա ու ես իրա վրա դրա համար երբեք չեմ խոսացել: Հլը մի բան էլ ասել եմ՝ լավ ես անում, ոնց քեզ հանգիստ ու լավ ես զգում, այ տենց էլ կարաս հագնվես:
Տենց մի էրկու ամիս առաջ այգում անցնելուց ա էղել, երեք տղա նստած են էղել ու հետևից շվացրել են: Էս աղջիկս ֆռացել, անպատվել ա վատ ձևով, էս տղաներն էլ իրան են վատ ձևով պատասխանել:
Աղջիկս բռնել զանգել ա հորոխպոր տղուն ու պատմել ա սաղ, էն էլ հավաքել ա իրա ընգերներին, էկել են մի կռիվ ու ղալմաղալ են սարքել: բանը հասել ա նրան, որ դաժե քաղմաս են ընգել կեսը:
Հիմա էտ ա, ասում եմ լրիվ մի կաթիլ մեղրի պատմությունն էր: Չէղած բանից մի մեծ պատմություն դարձավ: