Հարսս քաղաքից ա. հարսանիքին ինքն ու մերը մեզ խայտառակ արեցին ամբողջ գյուղով. տեսեք, թե ինչ են արել

Տղես քաղաքի աղջիկ ա ուզել: Մեռանք ասելով՝ այ բալա, դա մեր տան բանը չի, դա մեր կյանքով չի կարա ապրի, բայց ե ով էր լսողը: Երկու ոտը դրեց մի կոշիկի մեջ, թե բա ես Մոնիկային եմ սիրում ու իրա հետ մենակ կամուսնանամ: Դե մենք էլ համաձայնվեցինք, ճարներս ինչ: Հարսանիք արեցինք, բայց երներկ չանեինք ու խայտառակ չլինեինք ամբողջ գյուղով մեկ:

Էդ աղջիկը մի հատ բաց շոր էր ընտրել: Գյուղի ժողովուրդն ապշած նայում էր դրա բաց շորին, բայց իրա վեջն էլ չէր: Տղես էլ հեչ՝ ինքն ու իրա Մոնիկան: Ուղեղը լրիվ անջատվել ա: Եկան զալ, որ բոլորը նստեցին տեղավորվեցին, առաջին երգի ժամանակ հարսս հելավ կանգնած տեղը թևերը բարձրացրեց սկսեց պարել: Մերն էլ իրա տեղից սկսեց պարել:

Սիրտս տրաքում էր,որ տենում էի թե ինչ են անում: Հետո էլ հելան սկսեցին հերն ու մերը իրանց աղջկա հետ զալի մեջտեղում պարել: Հո չեն պարում, հո չեն պարում, ոնցոր հազիվ գլուխներն ազատած լինեն իրանց աղջկանից: Իմ գյուղի բարեկամներն ու հարևաններն էլ ապշած նայում ու քչփչում են իրար մեջ դրանց պահվածքից: Ես էլ ամոթից գետինն եմ մտնում: Դրանք որ հասանիքի օրը տենց արեցին, բա հետո ի՞նչ կանեն: