Սոցցանցերի աստղ կնիկս ասում ա՝ արի էջիդ անունը փոխենք, գրենք Հրաչ և Վարդուհի․ Կարո՞ղ ա ձեռ առնելիք եմ սաղ ընկերներիս մոտ

Ինչքան շատ եմ ես զզվում էդ սոցիալական ցանցերից, էդքան դրանք էլ ավելի են գլխիս գալիս Ես սոցցանցերում ընդհանրապես ոչ գրանցված եմ, ոչ էլ ուզում եմ լինել։ Բայց կինս ստիպելով ինձ գրանցեց էդ սոցիալական ցանցերից մեկում։

Անկեղծ եմ ասում՝ նեռվերս չի հերիքում, արդեն ուզում էի դա էլ ջնջել, քանի որ ամբողջ օրը ինձ հետ սթորիներ էր անում,ինձ էր նշում նկարների վրա, համատեղ լուսանկարներ էր հրապարակում։ Արդեն, ինչպես ասացի, ուզում էի ջնջել էջս, մեկ էլ ասաց, որ ոչ մի դեպքում նման բան չանեմ։

Վերցրեց, ներբեռնեց իմ էջում մերչ միասին լուսանկարներն ու հիմա էլ ստիպում է, որ իմ ու իր անունով դնեմ էջս։ Այսինքն՝ ո՞նց է պատկերացնում։ 46 տարեկան տղամարդ եմ, մեկ էլ ընկերներս տեսնում են՝ անունիս փոխարեն գրված է Հրաչ և Վարդուհի։

Էս տարիքիս ձեձ առնելու առարկա ա ուզում սարքել բոլոր ընկերներիս մոտ, բայց դե ես հո հիմար չե՞մ, նման բան կյանքում թույլ չեմ տա։