Նախկին կիսուրս մորս հետապնդումա, մի քանի օր առաջ նենց բանա արել մամաս վախումա տնից դուրս գա

Ասում են ամեն մարդ իրա խելքիցա տուժում, իսկը իմ մասինա։ Ծնողիս դեմ գնալով ամուսնացա սիրածս տղայի հետ։ Չնայած բոլոր ընկերներս ու բարեկամներս ասում էին որ էտ տղեն հարբեցողա, կրթություն չունի ու կյանքս կխորտակի, չէի լսում ոչ մեկին։ Հավատում էի որ մենակ սերը հերիքա երջանիկ ընտանիք ունենալու համար։

Ծնողներս շատ փորձեցին կանգնեցնել, բայց վերջը չստացվեց ու ես ամուսնացա իրա հետ։ Բայց ամուսնությունս երկար չտևեց։ Ամեն օր տանը ծեծ ու ջարդ էր, մարդ չէր աշխատում ու ամեն օր գործից տուն էի գնում հարձակվում էր վրես թե ուր եմ քաշ գալիս։

Մամայիս վախենում էի էտ ամենը պատմեի ամեն օր խոսելուց ասում էի որ շատ լավ եմ, բայց երբ հղիությանս մասին իմացա ստիպված պատմեցի մորս։ Քանի որ չէի ուզում էտ անբանը երեխուս էլ մի վնաս տա։

Մամաս միանգամից եկավ ու ինձ տուն տարավ ու ամուսնալուծության հայց տվեցինք դատարան։ Մամայիս խորհրդով ոչ մեկի չէի ասել որ հղի եմ որ հանկարծ մարդս երեխուն չպահանջի ու ես էլ երկրից գնացի։

Հիմա տղես 7 տարեկանա ես էլ արտերկրում եմ ապրում՝ մորքուրիս մոտ, իրա օգնությամբ արագ հարմարվեցի նոր երկրում ու հիմա կայուն աշխատանք ունեմ ու ինքս հոգ եմ տանում իմ ու երեխայիս ծախսերը, անգամ ծնողներիս եմ օգնում։

Բայց չգիտեմ ոնց նախկին ամուսինս իմացելա երեխու մասին ու էն օրը նախկին կիսուրս գնացելա մեր տան բակ ու մամայիս խանութ մոտ բռնելա։ Ասելա կամ իրենց էլ պիտի ամսական փող ուղարկեմ համ էլ ամբողջ քաղաքով կհայտարարի որ ինքնա ինձ տնից դուրս չպրտել երբ իմացելա սիրած ունեմ ու սիրածիցս հղի եմ։ Մամաս շատ ծանրա տարել էտ ամենը հիմա նույնիսկ տնիցա վախում դուրս գա։ Չգիտեմ ինչ անեմ, Ոնց օգնեմ իրան։