Քրոջս թուղթ ու գիր էին արել, մեջը դևեր էին մտել․ Տեսեք՝ ինչն օգնեց իրան

Ինչպես ավելի ուշ իմացա, քրոջս թուղթ ո գիր էին արել։ Անկեղծ ասած՝ ես երբեք էլ չեմ հավատացենլ նման երևույթների ու միշտ անլուրջ եմ նայել նման հարցերի, բայց փաստը մնում է փաստ, որ խեղճ քրոջս վրա ազդել էր այդ թղթի կտորը։

Չգիտեինք՝ ոնց օգնենք քրոջս, մեջն իսկականից դևեր էին մտլ։ Չէր հասկանում՝ ինչ է խոսում, ինչ է անում, բայց արածների մեջ մի դրական բան չկար, ողջը չար ու բացասական երևույթներ էին։ Այդպես անցավ մի քանի օր, ես էլ ողջ օրը կարդում էի՝ ինչից կլինի։ Դրանից էլ հասկացա թե ինչն ինչոց է։

Մի տեղ կարդացի, որ մեր Եկեղեցու հայրերից Մակար Մեծն ասել է հետևյալը․ Աղոթքը դևերի դեմ լավագույն զենքերից մեկն է, հատկապես կարճատև և լարված աղոթքը. «Կհալածեմ թշնամիներիս, կհասնեմ նրանց և ետ չեմ դառնա, մինչև չսպառեմ նրանց», կամ՝ «Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, ողորմիր մեղավորիս», և կամ՝ «Մեղուների պես շուրջս լցվեցին, վառվեցին, բորբոքվեցին, ինչպես հրաճարակ փուշ, բայց Տիրոջ անվամբ վանեցի նրանց»։ Այսպես էլ սովորեցրի քրոջս, սկսեցինք միասին այս աղոթքներն ասել։ Հետո էլ մի այսպիսի աղոթք գտա՝ չար աչքի դեմ, կրկին ամեն օր խնդրեցի, որ ասի։

Մի շաբաթից քույրս աչքիս առաջ լավացավ։ Դե արի ու մի հավատա Տիրոջ զորությանը։

Աղոթք չար աչքի և չար լեզվի դեմ

Ով մարդասէր Տէր Աստուած,

Որդի մարդասէր Հօր,

Քո անչափ ողորմութեամբ

Դու ես պահապանը եւ օգնականը

Քեզ յուսացող ծառաներիդ.

Արդ անփորձանք պահիր ինձ չարից

Եւ անսայթաք՝ երեւելի եւ աներեւոյթ թշնամու որոգայթներից,

Պահպանիր ինձ չար աչքերից եւ չար լեզուներից,

Ստից եւ ամէն տեսակ երեւելի եւ աներեւոյթ հարուածներից

Պահպանիր քո ծառային. ամէն։

* * *

Ուրբաթագիրք

Տէր ամենազօր,

Ի բարին կատարիր աղօթքներն ու աղաչանքները մեր

Եւ պահպանիր քո ծառային բոլոր փորձանքներից. ամէն։

Հոսում-գալիս էր Յորդանան գետը

Եւ բերում էր գեղեցիկ ու պատուական մի ծառ,

Որ գետի մէջ խաչի տեսք ունէր։

Սերովբէներ եւ քերովբէներ կային նրա շուրջ։

Բարձրաձայն կանչում եւ ասում էին.

«Սուրբ, սուրբ, սուրբ Տէր զօրութիւնների,

Դու ես բոլոր ցաւերի դեղը՝ այտուցի, խոցի,

Խայթուածքի, չար աչքի, չար լեզուի

Եւ պահապանը Աստծոյ ծառայիս»։