Տղես ասեց՝ էրեխուս մորս անունն եմ դնելու, հարսս էլ քթի տակ՝ յախք, ուզում եք զզվե՞մ էրեխուցս․ Անմակարդակի մեկը, ափսոս՝ հղի ես

Տղաս շատ մեծ հարգանքով է լցված իմ հանդեպ։ Նա ամեն բան անում է, որ ես ինձ լավ ու սիրված զգամ մեր ընտանիքում, ուր ապրում եմ հարսիս, որդուս ու ամուսնուս հետ։ Միակ տղաս է որդիս, ուրիշ ժառանգներ չունեմ, ու հիմա միակ հույս ու ապավենս այն է, որ նրա կինը ի վերջո բալիկներ ունենա, ես էլ տեսնեմ ու ուրախանամ, հպարտանամ թոռներովս։

Օրեր առաջ ստացանք բաղձալի լուրը՝ հարսս հղի էր։ Այնքան ուրախ էի, այնքան երջանիկ։ Բոլորն ուզում էին, որ առաջնեկը տղա լինի, ես, սակայն, միանշանակ ուզում էի, որ աղջիկ լիներ։ Այդպես էլ եղավ։

Այն օրը նստած զրուցում էինք երեխայի անվան մասին, մեկ էլ տղաս ասաց՝ աղջկաս անունը մորս անունն է լինելո։ Հարսս էլ ականջին ասեց․ «Յախք, ուզում եք զզվե՞մ էրեխուցս»։ Ի՞նչս էր էդքան զզվելի։ Ափսոս հղի է, թե չէ ինչ ասես, որ չէի ասի։