Տե՛ր Աստված, Քո օրհնությամբ ու այս աղոթքով փրկվեցի․ Շնորհակա՛լ եմ

Այնպիսի բարդ ու դժվարին ճանապարհներով եմ անցել, որ անհնար է՝ չհավատամ այս աղոթքի զորությանը։ Ամեն անգամ, երբ վտանգն անցնում էր կողքովս, ու ես փրկվում էի այս աղոթքի շնորհիվ, ևս մեկ անգամ շնորհակալություն էի հայտնում ինձ խնայելու, սիրելու համար։

Իմ կյանքի 57 տարիների ընթացքում շատ անգամներ եմ համոզվել՝ Աստված ուղեկցում է ինձ, երբեք չի լքում, ուստի՝ այս անգամ էլ կիսվում եմ իմ իմացած ամենահզոր աղոթքով, որի շնորհիվ անգամ ծանրագույն խնդիրներ են հաղթահարվել իմ կյանքում։ Այս աղոթքն ինձ նույնիսկ փրկել է։

Աղոթք պահհանության համար

Մարդասեր Տեր Աստված, մարդասեր Հոր Որդի, Դու ես քեզ հուսացողների պահապանն ու օգնականը, քո ողորմությամբ պահիր քո ծառային անփորձանք եւ անսայթաք պահպանիր նրան երեւելի եւ աներեւույթ թշնամու որոգայթներից: Պահպանիր քո ծառային չար աչքից ու չար լեզվից, սրից եւ երեւացող ու աներեւույթ բոլոր հարվածներից: Ամէն:

Ամենախնամ Տէր, քո սուրբ երկիւղը պահապան դիր իմ աչքերին՝ չնայելու արատաւոր բաների. Եւ իմ ականջներին՝ չար խօսքերը հաճոյքով չլսելու. Եւ իմ բերանին՝ սուտ չխօսելու. Եւ իմ սրտին՝ չարութիւն չխորհելու. Եւ իմ ձեռքերին՝ անիրաւութիւն չգործելու. Եւ իմ ոտքերին՝ ապօրինի ճանապարհ չգնալու. Այլ ուղղիր նրանց շարժումները միշտ լինելու քո պատուիրանների համաձայն. Եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ՝ բազմամեղիս:

Սուրբ Ներսես Շնորհալի