Մարդուս ծնունդն էր, տորթ էի առել. սկեսուրս սաղ հյուրերի մոտ ֆռաց, ասեց՝ էտ չէիր կարո՞ւմ թխեիր, որ առել ես. տեսեք՝ ես էլ ինչ պատասխանեցի

Մարդուս ծնունդն էր, պատրաստություն էի տեսել, հյուրեր ունեինք: Ամեն բան շատ լավ էր մինչև որ հերթը չհասավ տորթի պահին:

Տորթն առել էի, չէի հասցրել թխեի, որովհետև ամեն օր առավոտից իրիկուն առանց հանգստյան օրի աշխատում եմ, հազիվ հասցրել էի մյուս գործերն էի արել ու սարքել մնացած ուտելիքները:

Մի խոսքով, բոլորի մոտ որ տորթը բերիցի, որ մարդս փչի, նայեց մի հատ սկեսուրս ու սաղի մոտ ասեց՝ էտ պետքական տորթ ես առել հա՞, չէիր կարում նորմալ տնական տորթ սարքեիր:

Մի պահ ինձ կորցրեցի, հետո հավաքեցի ու ասեցի՝ չէ, չեմ հասցրել, առավոտից իրիկուն գործի եմ, կարայիր, դու սարքեիր, ինչ կլիներ որ, մեկ ա առավոտից իրիկուն պարապ նստած ես:

Շշմած նայեց վրես, էլ ծպտունը դուրս չէկավ, չէր սպասում, որ այ տենց պատասխան կստանա: