Մանկական սրճարան ծնունդի էինք գնացել, սկեսուրս էնքան նկարեց ինձ ու նշանածիս, ոնց որ ձեռ առներ․ Քիչ էր մնում այ սենց բան անեի

Մանկական սրճարան էինք գնացել՝ տեգորս աղջկա ծննդյան տոնին։ Ոչ ոք էդպես շատ լուրջ պատրաստված չէր, որովհետև դե երեխայի ծնունդ էր, առանձնապես պատրստվելու ոչինչ էլ չկար։

Թեթև պատրաստված գնացինք, մտանք ներս, մեկ էլ տեսնենք՝ սկեսուրս հեռախոսի ապարատը միացրած եկավ։ Էդ պահից սկսվեց իսկական դժոխք։ Որ պահին նայում էի նրան, տեսնում էի՝ նկարում է։ Երբեմն ասում էր՝ ժպտացեք, նկարում եմ, երբեմն էլ գաղտնի էր նկարում։ Նոր նշանված ենք, ես էլ չգիտեի՝ ինձ ոնց պահեմ էդ իրավիճակում։

Նշանածիս հարցրի՝ մի՞շտ է իր մայրն էդպես վարվում, նա էլ ասաց՝ չէ, անկեղծ ասած՝ ինձ համար էլ է նորություն։ Էլ ավելի նեղվեցի էդ մտքից, որովհետև մի րոպե ապարատը չէր անջատում։ Ընդ որում՝ հա՛մ ֆոտո, հա՛մ վիդեո էր անում, անդադար նկարում ու նկարում էր։

Չգիտեմ՝ ում էր ուղարկելու այդ նկարները, ինչի համար էր այդքան կենտրոնացել վրաս, բայց հաստատ դա հենց այնպես չէր արվում։