Հարսանիքի հաջորդ օրը գնացինք մեղրամիս, էն էլ մի օր հետո կտցրած սկեսուրս զանգեց, լացելով հետ կանչեց մեզ. արագ հետ ենք էկել ու տեսեք, թե ինչ էր էղել իրականում

Մեր հարսանիքին շատ երկար էինք սպասել: Ամեն բան հրաշալի անցավ, իսկ արդեն հաջորդ օրը մարդուս հետ գնացինք մեղրամսի քաղաքից դուրս:

Էնքան լավ էր ամեն բան, ընդամենը մի օր էր անցել, երբ հաջորդ օրն առավոտյան սկեսուրս լացակումած զանգեց մարդուս ու ասեց, որ շտապ հետ գնանք: Հարցնում ենք էլ, թե ինչ ա էղել, ասում ա՝ կգաք, կասեմ, սենց հեռախոսով չեմ կարա ասեմ:

Սիրտներս արդեն կանգնում էր, ինչ ասես մտքներովս անցնում էր ու տենց հասանք տեղ ու ի՞նչ պարզվեց: Զուտ սկեսուրիս ճնշումն էր բարձրացել, ընգել էր պանիկայի մեջ, մեզ էլ կանչել էր, որ դեղ բան տայինք:

Վայ նեռվերիցս ինձ ուտում էի, որ մեզ էտ վիճակի հասցրեց, տուն բերեց, հետո էլ պարզվց, որ ուղղակի ճնշումն էր բարձրացել:

Սա հաստատ խանդում ա ինձ ու իրա տղուն, որ սենց բաներ ա անում, աչքիս հլը ամեն ինչ առջևում ա: