Դասարանիս երեխաներին էքսկուրսիա էի տարել, ծնողներից մեկը նենց բան արեց շշմած մնացինք

Կիսամյակը փակելուց հետո դասարանիս երեխաներին տարել էի էքսկուրսիա: Դե սկզբում չէի ուզում ոչ մի տեղ գնալ, բայց հետո, երբ տեսա դասարանիս երեխաները ցանկանում են գնալ քաղաքից դուրս, ու ծնողներն էլ հակված են երեխաներին դուրս տանելու, համաձայնեցի: Ծնողները ամեն պատրաստություն տեսան, հոգացին սննդի հարցը, ավտոբուսի հարցը, ինձ էլ հրավիրեցին:

Տարբեր ծնողներ ունենք դասարանում, մի մասը հեշտ բնավորությամբ, մյուս մասն էլ՝ պրոբելմատիկ: Ավտոբուսի մեջ ամեն ինչ լավ էր, երեխաները ուրախ խոսում ու պատմություններ էին պատմում: Երբ հասանք տեղ, ծնողների մեջ անհաշտություն սկսվեց, մոտեցա, որ տեսնեմ ինչ է կատարվում, հասկացա, որ բավականին լարված են մի քանի ծնող:

Ծնողներից մեկը մյուսին մեղադրել էր նրանում, որ իր երեխային կարողանում է տարբեր պարապմունքների ուղարկել, իսկ ինքը՝ անապահով լինելու պատճառով, չի կարողանում: Բոլորս ուղղակի շշմած էինք մնացել այդ ծնողի տրամաբանության ու նախանձի վրա, որ առանց լուրջ պատճառի դիմացինի մեղադրում էր, որ նա կարողանում է իր երեխային ապահովել այն ամենով ինչի կարիքը երեխան ունի: Ես բարկացա ու սաստեցի բոլորին, հատկապես այդ ծնողին, ով անիմաստ պատմություն էր սարքել, ու ասացի.

— Զինա ջան, էստեղ հավաքվածներից ոչ մեկ մեղավոր չի, որ դու ու քո ամուսինը չեք կարողանում ապահովել ձեր երեխային, դա միայն ձեր խնդիրն է: Պետք չէ դիմացինին մեղադրել կամ նաանձել, որ նա ֆինանսապես ավելի լավ վիճակում է գտնվում: Գուցե նա ավելի շատ է աշխատում քան դուք, կամ գուցե ավելի ճիշտ է տնօրինում իր գումարը: Այստեղ խնդիրը ոչ թե ձեզ շրջապատող մարդիկ են, այլ դուք: Խնդիրը ձեր մեջ փնտրեք ու գտեք, բավական է ծանրացնեք մթնոլորտը: