Տալս ամուսնուս հետ գիշերվա խոսակցությունը լսել էր, առավոտ տեսա անձնագիրս ճղելա

Ամուսնուս շատ եմ սիրում, մեծ դժվարությունների միջով ենք անցել մինչև հասել ենք ամուսնության: Իրար շատ ենք սիորւմ ու ուզում էինք առանձին ապրել, մեր առանձին ընտանիքը ստեղծել, բայց քանի որ այդ ամենն այդքան էլ հեշտ չէր, որոշեցինք ամուսնանալ և միասին աշխատել ու տուն գնել:

Ամուսինս ամուսնացած մեծ քույր ունի, բայց նրա մարդը խոպանա ու ինքն էլ երեխաների հետ ծնողների տաննա ապրում` մեր հետ ու անգամ չի էլ թաքցնում, որ ինձ չի սիրում: Միշտ գնում գալիսա ուզումա մի նեղացնող բան անի: Երբ ինչ-որ նոր իր եմ գնում փնթփնթումա, թե ինչի եմ գնել, չնայած որ գնումները իմ աշխատավարձով եմ անում:

Այս ամիս լրանալու է մեր ամուսնության 2 ամյակը, են օրը գիշերը ամուսինս անակնկալ արեց, ու ասաց, որ մեր ամուսնության օրը ուզում է երկրից դուրս գնանք, ասաց, որ աշխատավայրում արձակուրդ վերցնելու դիմում ներկայացնեմ, որ ժամանակին հասցնենք տոմսերը և վիզաները ստանանք: Շատ էի ուրախացել նման նվերից ու առավոտյան առաջին բանը, որ ասեցի անձնագիրս պատրաստել էր, բայց պայուսակիցս անձնագիրս անհետացել էր:

Ինչքան փորձեցի փնտրել չգտա ու ամենասարսափելին ավելի ուշ էի պարզելու: Տալիս մեծ աղջիկն ասաց, որ իմ նկարը տեսելա աղբամանում, սկզբում զարմացա, բայց երբ աղբամանը մի քիչ փորփրեցի ճղած անձնագրիս կտորները գտա: Տալս ասեց երևի երեխենա ճղել, բայց երեխան այդքան չէր հասկանա, որ անձնագիրս պայուսակիցս հաներ ու պատառոտելուց հետո էլ աղբամանում պահեր:

Վստահ եմ, որ լսել է մեր գիշերվա խոսակցությունը ու դիտավորյալ ճղել անձնագիրս մեր հանգիստը չեղարկելու համար: