Մեր վերջին նկարը սրբությամբ պահում եմ․ էրեխեքին ի՞նչ եմ պատասխան տալու

Ամուսինս սիրող հայր էր՝ անչափ նվիրված իր ընտանիքին՝ ինձ ու մեր երեք երեխաներին։ Ոչ ոք չի կարող ասել, թե նա դավաճանում էր ինձ կամ չէր ցանկանում պատասխանատվություն վերցնել իր ուսերին, ոչ։ Մեր երեխաների ծնունդից սկսած մինչև ամենափոքր ու կենցաղային հարցերը՝ ամուսինս կողքիս է եղել, որոշումներ կայացրել։

Սակայն բախտն այլ բան էր նախատեսել իմ գեղեցիկն ընտանիքի համար, մենք պիտ միասին չլինեինք։ Տուն գնեցինք, սկսեցինք վերանորոգել, մեկ էլ լուր ստացանք, որ Ռուսաստանում ամուսնուս հայրը ծանր վիճակում է, ամուսինս պիտի գնար։ Պարզվեց՝ նա ընդհանրապես ծանր չէր, այլ պարտքերի տակ էր ու որդուն խաբել էր, որ գնա, աշխատի ու պարտքերը տա։
Ամուսինս զանգեց, ասեց՝ վիճակն ահավոր է, ինձ չսպասեք, ես 40 տարով մնալու եմ էստեղ, միլիարդների մասին է խոսքը։

Ահավոր ա վիճակներս։ Մեր վերջին նկարը սրբությամբ պահում եմ, բայց չգիտեմ՝ էրեխեքին ինչ եմ պատախսան տալու։ Եթե ոչինչ չի խաբում ու էնտեղ ընտանիք չի կազմել, իրոք սպասում եմ սիրելիիս վերադարձին։